Ինտերնետ Միության նախագահի
2004թ հաշվետվություն
Ի.
Մկրտումյան
Բովանդակություն
1. AM տիրույթի կառավարում
2.
Անդամություն միջազգային կազմակերպութուններում
3.
Ուսումնական կենտրոնի գործունեություն
4.
Կոնֆերանսների, ցուցահանդեսների և սեմինարների մասնակցություն
5.
Նոր անդամներ
Հավելված 1 Տեղեկանք
Հավելված 2 AM դոմենի
վիճակագրություն
1. AM տիրույթի կառավարում
(Հավելված 2` AM դոմենի
վիճակագրություն)
1. Գրանցվել է` 731 դոմեն րեզիդենտների կողմից, 251 - ոչ րեզիդենտների կողմից:
2.
Նոր պայմանագրեր են կնքվել Ինտերնետ Տեխնոլոգիաների Կենտրոնի եւ դոմենների գրանցման ծառայություն մատուցող կազմակերպությունների միջև:
3. Որոշում է ընդունվել է նախկինում ռեզերվացված 156 դոմենների ազատականացվելու մասին:
4. Ճշտված է .AM դոմենի շտեմարանը: Այդ ճշգրտումը մեծ նշանակություն ունի: Ինտերնետ համակարգի կայուն աշխատանքի համար:
5. Համաձայնագիր է պատրաստվել Տրասպորտի և Կապի Նախարարության հետ:
6. .AM դոմենում աշխատում է WHOIS ծառայության երկու տարբերակ` վեբ WHOIS եւ WHOIS արձանագրություն:
7. Հարկավոր է մշակել աղետների դեպքերում շտեմարանի վերականգնման ռազմավարություն:
2. Անդամություն միջազգային կազմակերպութուններում
2.1.
Հարաբերությունները ICANN -ի հետ.
Հիմնական պրոբլեմները կայանում են հետևյալում`
-
ICANN-ը միջազգային կազմակերպություն չէ, ինչպես ITU-ն, բայց Ամերիկյան հասարակական կազմակերպություն, որը ենթարկվում է Ամերիկայն օրենքներին: Այդ հանգամանքը իրավաբանական պրոբլեմ է առաջացնում:
-
ICANN –ի բյուջեն չափազանց մեծ է և նա ուզում է, որ ազգային դոմենների կառավարիչները բյուջեի զգալի մասը ծածկեն իրենց եկամուտներից: ICANN-ը առաջարկել է բանաձև, որից հետևում է, որ ազգային դոմենների կառավարիչի անդմավճարրները կապվում է գրանցված դոմենների քանակի հետ: Դա նման է հարկերի և Եվրոպական երկրները համարում են, որ այդ մոտեցում է անընդունելի է: Եվրոպական երկրները նաև համարում են, որ իրենք օգտվում են ICANN –ի IANA կազմակերպության ծառայությունից (IANA-ն այն կազմակերպությունն է, որը վարում է ազգային դոմենների շտեմարանը և որին մենք դիմում ենք ազգային դոմենի զոնայի մեջ փոփոխությունների դեպքում) և պատրաստ են վճարել այդ ծառայությունների համար: ICANN –ն ել պնդում է, որ ազգային դոմենների կառավարիչները պետք է հոգան ICANN – ի բոլոր ծախսերի համար: ICANN –ի հնարավոր լծակներից մեկը այն է, որ ծայրահեղ դեպքում ինքը կարող է դադարեցնել ազգային դոմենի զոնայի սպասարկումը, խափանելով ազգային դոմենի աշխատանքը:
-
Մենք առայժմ չենք անդամակցել ICANN-ի ccNSO կազմակերպությանը: Պատճառնեը այն են, որ դառնալով ccNSO անդամ մենք մեր վրա ենք վերցնում լրացուցիչ պարտավորություններ, ինչպես ֆինանսական, այնպես ել իրավաբանական, քանի որ պարտավորվելու ենք հետևել ICANN-ի կանոնադրությանը և որոշումներին: Այդ հարցում մենք հետևում ենք եվրոպական երկրների ազգային դոմեների կառավարիչների ընդհանուր քաղաքականությանը, որը ձևավորված է CENTR-ի որոշումներում: Բացառված չէ, որ ccNSO-ի կանոնադրության վերանայման արդյունքում ըստ CENTR-ի պահանջներին CENTR-ը կառաջարկի իր անդամներին անդամակցել ccNSO-ին:
-
ICANN-ի մյուս կազմակերպությունը` Կառավարությունների խորհրդատվական կոմիտեն (GAC) վերջերս մշակել է իր սկզբունքները, որը քննարկման էր առաջարկել ռեգիոնալ ազգային դոմենների կառավարիչներին: Այսօր տարբեր միջազգային ատյաններում քննարկվում է կառավարության դերը ազգային դոմենների կառավարման հարցում: Որոշ կառավարությունները, որոնց թվում են Չինաստանը, մի շարք Աֆրիկական երկրներ և մի քանի այլ երկրներ ուզում են ուժեղացնեն կառավարության դերը ազգային դոմենների կառավարման հարցում: Սակայն բոլոր զարգացած երկրները դեմ են դրան: Եվրոպական երկրների ազգային դոմենների կառավարիչների միությունը` CENTR-ը իր կարծիքը GAC-ի սկզբունքների վերաբերյալ ձևավորել և ուղարկել է GAC; Այդ պատասխանում նշված է, որ CENTR-ը դեմ է կառավարության կողմից ազգային դոմենի հսկողությանը և կառավարմանը: CENTR-ը կարծում է, որ երկրի Ինտերնետ համայնքը, որը կառավարում է ազգային դոմենը ավելի շատ է հոգում նրա անխափան կառավարման համար քանց մեկ ուրիշը: CENTR-ը տեսնում է կառավարության դերը ազգային դոմենի կառավարման մասնակցության և այդ ասպարեզի օրենսդրական դաշտի մշակման մեջ:
-
ԻՄ-ը կարծում է, որ մենք պետք է համագործակցել կառավարության հետ: Այդ նպատակով վարչության կազմի մեջ է ընդկրկվել Յայաստաի GAC-ի ներկայացուցիչ, Տրանսպորտի և Կապի նախարարության բաժնի պետ, պրն Գագիկ Գրիգորյանը: Բացի դրանից մշակվել է ԻՄ-ի և Տրանսպորտի և Կապի նախարարության միջև համաձայնագիր, որը ուղարկված էր վարչության անդամներին:
-
Ապագայում սպասվում է ICANN -ի հետ պայմանագրի քննարկումը: Մինչ այդ ԻՄ-ը, որպես ազգային դոմենի կառավարիչ տարեկան անդամավճար-օժանդակություն է փոխանցում ICANN –ին ($500):
2.2.
Հարաբերությունները CENTR-ի հետ.
Մենք շատ մեծ կարևորություն ենք տալիս CENTR-ի անդամությանը: Լինելով եվրոպական երկրների դոմեների կառավարիչների միություն CENTR-ը խորությամբ ուսումնասիրում է բոլոր Ինտերնետի կառավարման հարցերը և ձևավորում է օպտիմալ քաղաքականություն իր անդամների համար:
Այս տարի CENTR-ը ավելացրել է անդամավճարների գումարը, որը այս տարի կազմել է 2,200 եվրո: 2004 թ սեպտեմբերի 23-24-ին ԻՄ-ը հյուրընկալել էր CENTR-ի համաժողովը: Այդ միջոցառման անցկացմանը օժանդակել էին` Բաց Հասարակության Ինստիտուտը - $1,811,
Xternet-ը - $300 Netsys-ը - $300, որի համար ԻՄ-ը խորին շնորհակալություն է հայտնում:
2.3.
Հարաբերությունները CEENet-ի հետ.
CEENet-ը կենտրոնական և արեվելյան Եվրոպայի գիտաուսումնական ցանցերի ասսոցիացյա է: Նա կազմակերպում է սեմինարներ, կոնֆերանսներ և տրեյնինգներ: Մենք մասնակցում ենք այդ միջոցառումներին:
3. Ուսումնական կենտրոնի գործունեություն
3. 1. 2004 թ ուսումնական կենտրոնում Բաց Հասարակության Ինստիտուտի (ԲՀԻ) գրանտի շրջանակներում պատրաստվել է մոտ 180 դպրոցական ցանցային ադմինիստրատորներ Windows 2000
համակարգի համար: Նրանցից 102 պատրաստվել են “Project
Harmony” ծրագրի պատվերով, իսկ մնացածը Ինտերնետ Միության Հայաստանի դպրոցների հետ անմիջական համագործակցության ծրագրով:
3. 2. Ուսումնական կենտրոնը 2004 լիովին զբաղված չի լինում: Կենտրոնը ունի մեծ հնարավորություններ, բարձրորակ դասախոսական կազմ և կարող է օգտակար լինել անդամների համար: Ուսումնական կենտրոնի կուրսերի ցանքը եւ գնացուցակը գտնվում է “Ինտերնետ Միության վեբ կայքում:
ԻՄ ուսումնական կենտրոնը կարող է անդամների կազմակերպությունների համար դասընթացներ կազմակերպել զեղջ գներով կամ անվճար, այսինքն ծախսերի մեծ մասի համար անդամների որոշմամբ կարող է հոգալ ԻՄ-ը:
4. Կոնֆերանսների, ցուցահանդեսների և սեմինարների մասնակցություն
4.1. ԻՄ-ը մասնակցել է “Կրթությունը Հայաստանում 2004” ցուցահանդեսում: ԻՄ-ի ստենդում ներկայացված էին ուսումնական կենտրոնի կուրսերը և կատարված աշխատանքը: Մենք հույս ունեինք, որ ցուցահանդեսին մասնակցությունը կօժանդակի մեզ ուսանող ձեռք բերել մեր ուսումնական կենտրոնի համար: Սակայն թվում է թե Հայաստանում բոլոր ուսումնական կենտրոնները մեծ պրոբլեմներ ունեն ուսանողներին ներգրավելու հարցում, որը բացատրվուն է ցածր եկամուտներով, երբ որ մարդը կանգնած է ընտրության առաջ` ուտելիք թե գիտելիք:
4.2. ԻՄ-ը հյուրընկալել էր Եվրոպական ազգային դոմենների կառավարիչների Խորհուրդի (CENTR) համաժողովը, որտեղ զեկուցել էր AM դոմենի կառավարման գործունեություն մասին:
Ինտերնետ Միության նոր անդամներ են ընդունվել`Գասպար Չիլինգարովը եւ Միքայել Ղազարյանը (Netter), Երվանդ Խաչատռյանը եւ Խաչատուր Մելիքսեթյանը (Dolphin): Անդամների ընդհանուր քանակը հասել է 56-ի: Անդամների քանակը կարևոր է մեզ համար, քանի որ Ինտերնետ Միությունը նեկայացնում է Հայաստանի Ինտերնետ համայնքը և խոսում է այդ համայնքի անունից:
5. Ապագա ծրագրեր
Մենք
կուզենաինք,
որ
մեր
անդամները
կարողանային
կամավորի
կարգով
մասնակցել
ԻՄ-ի
նախագծերում: ԻՄ-ի
բյուջեն
սահմանափակ
է և
դժվար
է սպասել
զգալի
եկամուտների:
Մյուս
կողմից
այդ
ծրագրերի
մասնակցությունը
թույլ
կտա
մասնակիցներին
կաևոր
փորձ
ձեռք
բերել
ապագայի
համար
և իրենց
րեզյումեներում
նշել
այդ
մասնակցությունը,
որը
կարևոր
է պրոֆեսիոնալ
աճի
համար:
-